30 / Սեպտեմբեր / 2020 : 19-32

ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին հրամանատարը բարձր է գնահատել հայերի ռազմական հնարավորությունները

Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնային ուժերի նախկին գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Սթավրիդիսը բարձր է գնահատել հայկական կողմի ռազմական հնարավորությունները:  Սթավրիդիսը նման տեսակետ է հայտնել Bloomberg-ում հրապարակված իր ծավալուն հոդվածում՝ հայ-ադրբեջանական բախումների, Արցախի խնդրի վերաբերյալ:

«ՆԱՏՕ-ում գտնվելուս 4 տարիների ընթացքում ադրբեջանցիների կողմից տեղի ունեցան մի շարք ռազմական գործողություններ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրին: Մեր հետախուզական գնահատականների համաձայն, գրեթե վստահաբար հայերը կհաղթեին, եթե գործը հասներ լուրջ բախումների»,-նշել է Սթավրիդիսը:

Դիտվել է 114325անգամ
Վերջին լուրեր