Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետը փախուստի մեջ է
Ադրբեջանի Զու ԳՇ շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովը, թուրք գեներալների հրամանով, հեռացվել է զինվորական ծառայությունից, հայտնում է War Gonzo Տելեգրամի ալիքը, Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է:
Սադիկովը, ծագումով Դերբենտից է և իր հայրենիքում համարվում է ազգային հերոս: Նրա մայրը լեռնային հրեա է՝ Թամարա անունով: Սադիկովը երբեք չի խոսել նրանց հարազատների մասին: Ահա թե ինչու, ի վերջո, թուրքական հակահետախուզությունը զարգացրեց նրա մասին տեղեկություններ ստանալու գործընթացը:
Մեկ ամիս առաջ Սադիկովը կոնֆլիկտ էր ունեցել ժամանած թուրք խորհրդականների հետ: Նա նույնիսկ կտրուկ հայտնել էր Ադրբեջանի իշխանություններին.
«Եթե մենք բանակը տանք թուրքերին, միգուցե մեր կանանց նո՞ւյնպես տանք», - ասել էր նա հանդիպմանը: Ըստ War Gonzo֊ի՝ Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, և նույնիսկ ամենամոտ հարազատները չեն կարող կապ հաստատել նրա հետ: