09 / Ապրիլ / 2020 : 15-00

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին և օպերլիազորին դուրս գալ շենքից
 


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժանմունքներից մեկը, որտեղ աշխատակիցների ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել է։


Ըստ SHAMSHYAN.com-ի տեղեկությունների՝ ԱԱԾ ծառայողները չեն թողնում ոստիկանության բաժանմունքի շենքից դուրս գան բաժանմունքի պետը, տեղակալը և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիազորը։


SHAMSHYAN.com-ը այս պահին դեպքի որոշ հանգամանքներ փորձում է պարզել իրավասու մարմիններից, ինչից հետո ընթերցողներին կներկայացնենք դեպքի մանրամասները։

Դիտվել է 9188անգամ
Վերջին լուրեր