01 / Հոկտեմբեր / 2020 : 17-26

3 արկ է ընկել Իրանի տարածք. Կա վիրավոր (լուսանկար)

Երեք արկ է ընկել Իրանի Խոդաֆարինի շրջանի Փարվիզհանլու գյուղում, ինչի արդյունքում երեխա է վիրավորվել, 6 տուն վնասվել,- հայտնում Իրանական «Anaj» գործակալություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնական Թեհրանը զգուշացրել էր, կոնֆլիկտի գոտուց արկերից ոչ մեկը չպետք է հայտնվի Իրանում:

Ուղերձը ուղղված էր Բաքվին, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ հարվածի տակ է հայտնվում Իրանի տարածքը: Այդպիսով Ադրբեջանը փորձում է իրանական կողմին ներքաշել կոնֆլիկտի մեջ:

Բացի այդ, Իրանի ՀՕՊ համակարգը ադրբեջանական մարտական անօդաչու է հարվածել սահմանամերձ տարածքում:  

Դիտվել է 41173անգամ
Վերջին լուրեր