Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2020 : 15-39

Կարագի, բուսական յուղի, խնձորի գինը շարունակում է իջնել․ ՏՄՊՊՀ

 

 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է պարենային ապրանքների շուկայում ամենօրյա մշտադիտարկումները՝ ներկայացնելով արձանագրված գնային դինամիկան:

Այսպես՝ շարունակվել է կարագի, բուսական յուղի, խնձորի՝ վերջին օրերին նկատվող գների նվազման միտումը: Մարտի կեսերից արձանագրված աճի տենդենցից հետո գնային փոքր նվազում է նկատվել նաև ալյուրի գծով, հացի գնի մեջ փոփոխություն տեղի չի ունեցել:

Տավարի, ոչխարի մսի և ձկան գները չեն փոխվել: Խոզի միսը մարտ ամսին էժանացել է շուրջ 700 դրամով, ներկայում գինը կայուն է:

Մյուս մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացվող գրաֆիկական պատկերներում:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Դիտվել է 8998անգամ
Վերջին լուրեր