Jerusalem Post-ը անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իսրայելական LORA տեսակի հրթիռ կիրառելու մասին

Իսրայելական Jerusalem Post լրատվամիջոցը հրապարակել է հայկական կողմի ներկայացրած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը LORA տեսակի բալիստիկ հրթիռ կիրառում` Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի ընթացքում:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանական զորքերն օգտագործում իսրայելական LORA տեսակի հրթիռը»,- հայտնում է լրատվամիջոցը:
Jerusalem Postը հայտնել է, որ Ադրբեջանն առաջին և միակ հաստատված պետությունն է, որին Իսրայելը մատակարարել է LORA տեսակի հրթիռներ` 2018 թվականին զենքի գործարքի շրջանակներում: