Գանձակ. Սուրբ Հովհաննես եկեղեցի

Գանձակ. Սուրբ Հովհաննես եկեղեցի։
Դռան վրա փորագրված արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1633ին և վերականգնվել՝ 1860-ին. գործել է մինչև 1990 թվականը։

Երբ հայկական ուժերը ազատագրեցին Արցախը, քաղաքի բռնի հայաթափումից հետո Ադրբեջանի կառավարությունը եկեղեցին վերածեց համերգային ակումբի։ Հայկական ծագումը քողարկելու նպատակով՝ իջեցրեցին խաչերը, ոչնչացրեցին հայերեն մակագրությունները՝ ներսից և դրսից ներկելով, քերելով, խաչքարերը անհետացրեցին. եկեղեցու սուրբ պատերի ներքո սկսեց գործել երաժշտական ակումբ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ՝ ՖՐԵԴԵՐԻԿ ԲԵՐԼԵՄՈՆ
Մ. Մ.
Նյութի աղբյուր՝
www.yelaket.am



Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։