Լոս Անջելեսում հայ ցուցարարները կրկին փակել են գլխավոր մայրուղիները՝ ուշադրություն հրավիրելով Արցախում ընթացող պատերազմի վրա (տեսանյութ)

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչներն երկրորդ օրն է արդեն երկկողմանի փակում են քաղաքի գլխավոր 170, 101 և 134 մայրուղիները՝ փորձելով այդպիսով ուշադրություն հրավիրել Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի վրա:
Փակ են նաև Հոլիվուդ քաղաքի բոլոր փողոցները: Փոխանցում է www.foxla.com կայքը:
Վարորդներին խորհուրդ է տրվել խուսափել այդ հատվածներից կամ պատրաստ լինել խցանումներում սպասելուն:
Համահայկական ցույցը սկսվել է դեռևս շաբաթ երեկոյան: Կիրակի երեկոյան բողոքի ցույց է անցկացվում նաև Գլենդեյլի Արցախ փողոցում: