09 / Ապրիլ / 2020 : 20-19

ԱՄՆ կոնգրեսականներն Էր Ռիյադին նախազգուշացրել են պատասխան քայլերի մասին, եթե թագավորությունը չկայունացնի նավթի գները
 

Մոտ 50 հանրապետական կոնգրեսական Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բին Սալմանին հայտնել են, որ Վաշինգտոնի եւ Էր Ռիյադի միջեւ տնտեսական եւ ռազմական համագործակցությունը վտանգի տակ կհայտնվի, եթե թագավորությունը չօգնի կայունացնել նավթի գները` կրճատելով նավթի արդյունահանումը, փոխանցում է Reuters-ը:

«Եթե թագավորությունն արդար կերպով չգործի` այս արհեստական էներգետիկ ճգնաժամին վերջ տալու համար, մենք կաջակցենք ցանկացած պատասխան գործողությանը, որն ԱՄՆ կառավարությունը տեղին կհամարի»,- նշվում է թագաժառանգին ուղղված նամակում, որը ստորագրվել է 48 օրենսդրի կամ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի հանրապետականների մոտ մեկ քառորդի կողմից:

Դիտվել է 5703անգամ
Վերջին լուրեր