Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Ապրիլ / 2020 : 20-57

Կորոնավիրուսի վարակման 28 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 881-ի. մեկ մարդ մահացել է
 

Հայաստանում ապրիլի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 28 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Հիշեցնենք, որ երեկ հաղորդված տվյալների համաձայն՝ գրանցվել էր կորոնավիրուսի 853 դեպք:

 
Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 8-ին հաստատվել է կորոնավիրուսի 881 դեպք:

Բացասական արդյունք է արձանագրվել 4571 թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 758 անձ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 114 անձ, 9 պացիենտ մահացել է:

Դիտվել է 4108անգամ
Վերջին լուրեր