Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է Ղարաբաղում սիրիացի ահաբեկիչների օգտագործելու մեջ

Թուրքիան Սիրիայից եւ այլ երկրներից ահաբեկիչների է օգտագործում Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ասադը հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում եւս տարբեր երկրների ահաբեկիչների է օգտագործել, նույն մեթոդները կիրառել է նաեւ Լիբիայում, հնարավոր է՝ նաեւ այլ երկրներում:
«Այն, որ նույն մեթոդները նա կիրառում է նաեւ Լեռնային Ղարաբաղում, ապացույցների կարիք չունի: Թուրքիան է սկսել այս խնդիրը, աջակցել է սրմանը: Թուրքիան ցանկանում էր հասնել ինչ-որ բանի, եւ նույն մեթոդներն է կիրառում: Եվ ես վստահությամբ ասում եմ, որ նա Սիրիայից եւ ուրիշ երկրներից ահաբեկիչների օգտագործում է Լեռնային Ղարաբաղում»,- ասել է Ասադը: