Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2020 : 15-00

Ադրբեջանը պետություն չէ, այն ցեղախումբ է, ոչ օրենք կա, ոչ է ժողովրդավարություն. Թուրք լրագրող

Թուրք հայտնի լրագրող Լեւենթ Գյուլթեքինի խոսքերը Ադրբեջանի մասին մեծ արձագանք են գտել Թուրքիայում եւ Ադրբեջանում։

Թուրքական Halk TV հեռուստաընկերության եթերում լրագրող Լեւենթ Գյուլթեքինը, անդրադառնալով Ադրբեջան–Հայաստան հակամարտությանը, ասել է, թե Ադրբեջանը պետություն չէ,-գրում է news.am-ը։

«Մի թե՞ Ադրբեջանը պետություն է։ Ոչ, այն պետություն չէ, ցեղախումբ է։ Այնտեղ ոչ օրենք կա, ոչ ժողովրդավարություն, ոչ ընտրություն։ Ադրբեջանում ավտորիտար ղեկավարություն է, որ փողի մեջ լողում են։ Մինչեւ հիմա մարդավարի պետություն չեն ստեղծել»,–ասել է Լեւենթ Գյուլթեքինը։

Այս խոսքերը մեծ աղմուկ են բարձրացրել Թուրքիայում եւ Ադրբեջանում։

Դիտվել է 127341անգամ
Վերջին լուրեր