06 / Հոկտեմբեր / 2020 : 16-20

«Այդ տարածքը Ադրբեջան չէ»․ Իտալական «Լեգա» կուսակցության երիտասարդներն աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

Իտալական «Լեգա» կուսակցության երիտասարդներն աջակցություն են հայտնել հայ ժողովրդին

Հայ ժողովրդին իրենց համերաշխությունը հայտնելու նպատակով հոկտեմբերի 5-ին Իտալիայի ընդդիմադիր «Lega» կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել Հռոմի քաղաքապետարանի խորհրդական և քաղաքապետարանում «Lega» խմբի նախագահ Մաուրիցիո Պոլիտին, սենատոր Վիլյամ դե Վեկիսը և այլք, ցույց են անցկացրել Իտալիայում ՀՀ դեսպանությանը հարակից հրապարակում։

Ցույցի ընթացքում մասնակիցները վանկարկել են «Ի՞նչ Թուրքիա, ի՞նչ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղն ազատություն է պահանջում: Այդ տարածքը Ադրբեջան չէ» բառերը և ցուցադրել են «Ազատություն Լեռնային Ղարաբաղին», «Համերաշխություն հայ ժողովրդին» գրառումներով պաստառներ։

Դիտվել է 10952անգամ
Վերջին լուրեր