06 / Հոկտեմբեր / 2020 : 19-15

«Իրանը անպայման քայլեր կձեռնարկի»․ Իրանի Պաշտպանության նախարարը զգուշացրել է Հայաստանին ու Ադրբեջանին

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Խաթամին հայտարարել է, որ անթույլատրելի է, որպեսզի ընթացիկ ղարաբաղյան մարտերի ընթացքում արկերը հարվածեն երկրի տարածքին, գրում է Mehrnews-ը: Նա նշել է, որ Իրանը անպայման քայլեր կձեռնարկի, եթե հետագայում նման անփութություն դրսևորվի։

«Իրանը ուշադրությամբ հետևում է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին, և Իրանի քաղաքացիների կյանքի և անվտանգության ապահովումը մեր կարևորագույն խնդիրն է»,֊հավելել է Խաթամին: 

«Մենք հույս ունենք, որ այս զգուշացումները կընդունվեն մեր հարևանների կողմից, ովքեր հակամարտության մեջ են միմյանց հետ»,- հավելել է նա:

 

 

Դիտվել է 127787անգամ
Վերջին լուրեր