06 / Հոկտեմբեր / 2020 : 20-05

Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժերը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը. այն քվեարկությամբ ստացավ 98 կողմ ձայն:

Այսպիսով, օրենքի այս նախագիծը հնարավորություն կընձեռի 2020 թվականի օգոստոստի 31-ի դրությամբ անհուսալի կամ 91 և ավելի օր չսպասարկված վարկերի գծով ներել հաշվարկված տույժերը և տուգանքները՝ առանց հարկային հետևանքների։

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

Նա նշեց, որ պետությունն, ըստ էության, իր վրա է վերցնում այդ բեռի մի մասը՝ ուղիղ խրախուսելով, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները գնան այդ քայլին, ներեն տույժերն ու տուգանքները: Փոխնախարարի խոսքով՝ կառավարությունը որոշել է նման նախաձեռնություն անել՝ հաշվի առնելով, որ ստեղծված իրավիճակում շատ ֆիզիկական անձինք դժվարություններ ունեն ներգրավված վարկերն անխափան սպասարկելու գործում:

Դիտվել է 68864անգամ
Վերջին լուրեր