Զգոն եղե՛ք

Չնայած նրան, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ որևէ առևտրային ընկերության կամ անհատի չի պատվիրակել զբաղվելու ՀՀ ՊՆ կարիքների համար ֆինանսական միջոցներ հավաքագրելու գործունեությամբ, այնուամենայնիվ որոշ նախաձեռնողներ ու ինքնակոչներ իրենց թույլ են տալիս ինքնուրույն որոշելու, թե այդ գումարն այս դժվար պահին որ ուղղությամբ ուղղեն:
Տեղեկացնենք, որ մեր խմբագրությունն այս օրերին բազմաթիվ ահազանգեր է ստանում ԱՄՆ-ից: Մեր հայրենակիցներից շատերը խիստ մտահոգված են, որ հանգանակված որոշ գումարներ չեն ուղղվում մեր բանակի հզորացմանը: Նրանց փոխանցմամբ, ինքնակոչներին սատարում են որոշ պաշտոնյաներ:
Հիշեցնենք, որ բոլոր ֆինանսական միջոցները, որոնք հավաքագրվում են մեր հայրենակիցների կողմից, պետք է ուղղվեն բացառապես երկու հասցեով՝ «Հայաստան համահայկական հիմնադրամ» և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»: