Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Հոկտեմբեր / 2020 : 00-33

Հրապարակվել են արբանյակային լուսնակարներ, որտեղ երևում է Գյանջայի օդանավակայանում գտնվող թուրքական F-16 կործանիչները (լուսանկարներ)

New York Times-ի լրագրող-վերլուծաբան Քրիստիան Թրիբերտը արբանյակային լոսւանկարներ է հրապարակել, որոնք ստացվել են հոկտեմբերի 3-ին Planetlabs խոշորագույն արբանյակային ցանցի կողմից: Լուսանկարում պատկերված են Գյանջայի օդանավակայանում տեղակայված  նվազագույնը  երկու  թուրքական F-16 կործանիչներ:

«Կործանիչները, ամենայն հավանականությամբ, շահագործվում են թուրքական օդուժի կողմից CN-235 բեռնատար ինքնաթիռի հետ միասին»,- գրել է Թրիբերտը:

«F-16-երի առկայությունն ապացուցում է խոշորագույն ուժի՝ Թուրքիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում վերսկսված հակամարտությանը: Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիացի վարձկաններն արդեն իսկ կռվում են ադրբեջանական զորքերի կողքին»,- հավելել է Տրիբերտը:

Դիտվել է 222653անգամ
Վերջին լուրեր