09 / Ապրիլ / 2020 : 21-51

ԱՄՆ-ում մահացել է ամենածեր ծովային հետեւակային Սարգիս Թաթիկյանը

ԱՄՆ-ում 96 տարեկանում մահացել է հայազգի Սարգիս Թաթիկյանը, որը ռեկորդ է սահմանել Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունում ծառայությամբ:

Թաթիկյանը ծնվել է Ֆիլադելֆիայում՝ Ցեղասպանության տարիներին Ամերիկա փախած հայերի ընտանիքում: Նա 19 տարեկան էր, երբ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ծառայության է ընդունվել ԱՄՆ Ռազմածովային նավատորմում: Այդ ժամանակաից ի վեր Թաթիկյանն անդադար աշխատել է ԱՄՆ պաշտպանության նախարարության համակարգում:

«Նրա 78-ամյա կարիերան քաղաքացիական ծառայության տեւողությամբ ռեկորդային է Պաշտպանության նախարարության պատմության մեջ»,- հայտնում է Taskandpurpose.com-ը: 

Թաթիկյանն ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարության պարգեին է արժանացել ՌԾՈՒ-ում իր 75-ամյա ծառայության համար: Սարգիս Թաթիկյանը ԱՄՆ պաշտպանության նախարարության պատմության մեջ եղել է ամենաերկար ծառայած աշխատակիցը: Նա ՌԾՈՒ Գլխավոր վարչությունում որպես քաղաքացիական ռադիոտեսուչ սկսել է աշխատել 19 տարեկանում: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: Մահվան պահին նրա աշխատանքային ստաժը կազմում էր 77 տարի:

Դիտվել է 6791անգամ
Վերջին լուրեր