Հայտնիները կանանց մասին. Յոթ աֆորիզմ
- Պարո՛ն, եթե դուք իմ ամուսինը լինեիք, ես կթունավորեի Ձեր թեյը:
- Տիկի՛ն, եթե դուք իմ կինը լինեիք, ես կխմեի այդ թեյը:
Նենսի Ասթոր եւ Վինսթոն Չերչիլ
...
Օրհնյալ է այն կինը, ով հետաքրքիր է և հմայիչ:
Թեյլոր Ռոդս
...
Կինը, որ ջանում է նմանվել տղամարդուն, նույնքան այլանդակ է, որքան՝ կանացի տղամարդը։
Լեւ Տոլստոյ
...
Պնդել այն գաղափարը, որ անհնար է ողջ կյանքում սիրել միևնույն կնոջը, նույնքան անմիտ է, որքան ենթադրել, որ տարբեր մեղեդիներ նվագելու համար երաժշտին տարբեր ջութակներ են հարկավոր:
Օնորե դը Բալզակ
...
Բոլոր դեպքերում յուրաքանչյուր տղամարդու կյանքում մեկ կին է՝ մնացած կանայք նրա ստվերն են:
Կոկո Շանել
...
Ով սիրահարված կին չի տեսել, նա չի կարող ասել, թե ինչ է կինը:
Գյոթե
...
Մենք սիրում ենք միայն այն կանանց, որոնք երջանկություն են տալիս:
Աշար
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։