«Մեր հայրենիքն ունի մեր կարիքը այս դժվարին օրերին, այս անգամ ֆինանսապես»․ Անի Քրիստին կոչ է անում

Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները ամեն կերպ իրենց օգնությունն ու աջակցություն են ցուցաբերում Արցախին ու Հայաստանին այս պատերազմի օրերին։ Այսօր ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստին տեսաուղերձով դիմել է համայն հայությանը, կոչ անելով մասնակցել թելեթոնին և հանգանակություններ կատարել։
Նա մասնավորապես ասել է․
«Խոսքս ուղղում եմ համայն հայությանը։ Մեր հայրենիքն ունի մեր կարիքը այս դժվարին օրերին, ունի մեր աջակցության կարիքը այս անգամ ֆինանսապես։ Հայկական թելեթոնին կատարեք ձեր հանգանակությունը։ Մեկ ազգ, մեկ մշակույթ, Աստված մեզ բոլորիս պահապան»,- այսպես դիմեց ԱՄՆ-ում բնակվող մեր հարենակցուհին համայն հայությանը, հորդորելով սատար կանգնել հայրենիքին այս դժվարին օրերին։
Մանրամասները տեսանյութում։