Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հոկտեմբեր / 2020 : 14-02

«Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը նպատակ ունի մեղմել սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում սահմանամերձ շրջաններում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը, որն իրականացնում է CENN- Կովկասյան բնապահպանության ընկերությունների ցանց կազմակերպությունը /Վրաստան/  Կանաչ Արահետ ՀԿ-ի հետ համատեղ (Հայաստան), շարունակում է իր գործունեությունների շրջանակը։ Ծրագիրը միտված է երկու երկրների սահմանամերձ համայնքներում սոցիալական ձեռներեցության և բնապահանության որորտում հաջողությունների ու առաջընթացի արձանագրմանը:

Ծրագրին մասնակցում են Հայաստանում՝ Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերի, Վրաստանում՝ Նինոծմինդա, Գորի, Ախթեմա մարզերի 15-29 տարեկան երիտասարդները, որոնք գտնվելով սահմանամերձ գոտիներում, բավականին լուրջ խնդիրներ ունեն՝ ձեռներեցության ոլորտում սեփական նախաձեռնությամբ հանդես գալու։

Նկատի ունենալով տարածաշրջանային բազմաթիվ առկա խնդիրները՝ ծրագիրը իրականացնող թիմի անդամներն ընտրել են թիրախային տարածքների այն  երիտասարդներին, ովքեր որ ավելի շատ են զգում աջակցության կարիք: 

Այսօր գյուղական համայնքերի երիտասարդները  չեն կարող ինքնուրույն դիմակայել  ժամանակի մարտահրավերներին, ստանալ  համապատասխան կրթություն, ծանոթանալ նորարարական տեխնոլոգիաներին և նաև երբեմն չեն կարող ճիշտ օգտագործել  իրենց ընձեռնած հնարավորությունները: Ուստի անհրաժեշտ է միջամտություն նրանց կարողությունները էլ ավելի զարգացնելու նպատակով:

Ծրագիրը նպատակ ունի մեղմել  սահմանամերձ շրջանների բնակչության արտագաղթը, խոցելի  երիտասարդների համար ստեղծել նպաստավոր պայմաններ՝ շարունակելու իրենց կրթությունը կամ սկիզբ դնելու ձեռներեցությանը: 

Օգտագործելով սահմանամերձ բնակավայրերի երիտասարդների ներուժը՝ ծրագիրը նպատակ ունի բարելավել թիրախային խմբերի միջավայրն և   խթանել կանաչ նորարարություն՝ որը հիմք կարող է հանդիսանալ կանաչ ձեռներեցության մեկնարկի համար: Այսպիսով գլխավորը այս ծրագրում գյուղական համայնքների երիտասարադներին աշխատելու, սովորելու  և ձեռներեցության ոլորտում սեփական քայլեր անելու հնարավորության ընձեռնումն է:

Այս պահին ստեղծվել են շահագրգիռ անհատների և կազմակերպությունների հարթակ, որոնք արդյունավետորեն նպաստում են Հարավային Կովկասի տարածաշրջանում երիտասարդության համար ՍՁ և ԿՆ- ի միջավայրի ստեղծմանը։

Ծրագիրը միտված էր աջակցելու երիտասարդությանը բնապահպանական, գյուղատնտեսական և սոցիալական ձեռներեցության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում: Ծրագրի շրջանակներում իրականացվել են «Ստեղծելով սոցիալական տեսանյութ» թեմայով առցանց դասընթացներ: Երկօրյա դասընթացներին մասնակցել է 59 մարդ` Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերից, ընդհանուր առմամբ՝ 40 կին և 10 տղամարդ: Նպատակն էր խթանելու երիտասարդների մասնակցությունը «Green Lane»-ի հայտարարած տեսանյութերի պատրաստման մրցույթին:

Նշենք, որ դասընթացի հյուրերի թվում էր նաև կինոռեժիոր Ռուբեն Ղազարյանը: Ծրագրի շահառուները սեպտեմբերի 24-ին մասնակցել են նաև «Ագրոտուրիզմի զարգացումը Covid-19 ժամանակաշրջանում» խորագրով դասընթացին: Ընդհանուր առմամբ կար 45 մասնակից՝ 31 կին, 14 տղամարդ:

Մեծ հնչեղություն գտած այս ծրագրի շրջանակներում երիտասարդությանն աջակցություն է ցուցաբերվում ոչ միայն բնապահպանության, գյուղատնտեսության կամ սոցիալձեռներեցության, այլև այլ  ոլորտներում:

Ծրագրի շրջանակներում կազմակերպվում են սոցիալական ձեռներեցության և խելացի գյուղատնտեսության վերաբերյալ բազմատեսակ դասընթացներ, մրցույթներ, սեմինարներ և աշխատաժողովներ, որոնք նպատակ ունեն զարգացնել երիտասարդների կարողություննները և մոտիվացնել նրանց՝ ստեղծելու իրենց իսկ փոքրիկ ստարտափ բիզնեսները, ինչպես նաև ապահովել դրանց կայունությունը։ Կազմակերպվել էր բնապահպանության օրվան նվիրված մրցույթ, որի ժամանակ մարզերի երիտասարդները պետք է ներկայացնեին իրենց՝ մոլորակը փրկելու կանաչ գաղափարը։ Ավելի քան 70 երիտասարդներ մասնակցեցին մրցույթին, որոնցից 15 ճանաչվեցին հաղթողներ։ Բոլոր մասնակիցների համար կազմակերպվել էին հեռահար դասընթացներ սոցիալական ձեռներեցության և կանաչ գյուղատնտեսության թեմաներով և մրցույթի հաղթողների և ակտիվ մասնակիցների համար կազմակերպվեց հանդիսավոր հանդիպում և սերտիֆիկատների ու նվերների հանձնման  արարողություն։

Ծրագրի շրջանակներում կազմակերպվեց նաև այլ երիտասարդական մրցույթ, որի ընթացքում երիտասարդները կարճ հոլովակների միջոցով փորձել էին վերհանել իրենց համայնքում առկա որևէ խնդիր և լուծման ուղիներ առաջարկել։ Երիտասարդների համար նախապես կազմակերպվել են հեռահար դասընթացներ Ղազախստանում բնակվող հայազգի հայտնի կինոռեժիսոր Ռուբեն Ղազարյանի հետ, ով մասնագիտական խորհուրդներ է տվել նրանց՝ խնդրին ճիշտ կողմից մոտենալու համար։

Սեպտեմբերի քսանմեկից քսանհինգը տեղի ունեցավ  նաև «Կանաչ շաբաթ» խորագիրը կրող միջոցառումների շարքը, որը, ըստ էության, դասընթացների շարք էր՝ օրական չորս դաս կտրվածքով։ Ծրագրի մաս կազմեց նաև վերոհիշյալ մրցույթի ամփոփումն ու հարակից միջոցառումների արդյունքները։

Նշենք, որ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում է CENN (Կովկասի բնապահպանական ցանց ՀԿ) կազմակերպությունը (Վրաստան)՝ Կանաչ արահետ հասարակական կազմակերպության (Հայաստան) հետ համատեղ։

Դիտվել է 7207անգամ
Վերջին լուրեր