16 / Հոկտեմբեր / 2020 : 14-09

«Կանաչ արահետ» ՀԿ-ն կազմակերպել և իրականացրել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնը

«Կանաչ արահետ» ՀԿ-ն վեց տարի անընդմեջ սեպտեմբերի կեսերին կազմակերպել և իրականացրել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը (այսուհետև Փառատոն), որի հիմնական նպատակն է եղել նպաստել գյուղատնտեսության և գյուղական համայնքների կայուն զարգացմանը Հայաստանում: Փառատոնը, մի եզակի հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, գնորդները, տարբեր կազմակերպություններ և պոտենցիալ դոնորներ հանդիպում են փոխադարձ համագործակցություն և փորձի փոխանակում իրականացնելու նպատակով: Բացի այդ, Փառատոնը հնարավորություն է տալիս մասնակիցներին ներկայացնելու հայկական, ազգային փոքրամասնությունների ու տարբեր ազգերի  մշակույթն ու ավանդույթները:

2020 թվականի Փառատոնը իրականացվեց սեպտեմբերի 26-27-ին։ Հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը՝ Փառատոնն իրականացվեց բացօթյա՝ Ձորաղբյուր համայնքում, ավելի քան մեկ հեկտար տարածքի վրա գտնվող Կանաչ ուսուցման կենտրոնում,  որտեղ ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմաններն անվտանգության բոլոր կանոնները պահպանելու համար:

Փառատոնը կազմակերպել էր «Կանաչ արահետ» ՀԿ-ն ՀՀ Կառավարության և մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական Միության, Կովկասի բնապահպանական ընկերությունների ցանցի, Ավստրիական զարգացման գործակալության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ:

Բերքի տոնին իրենց արտադրանքը ներկայացրեցին 130 մասնակից, որոնց թվում կային ինչպես անհատ ֆերմերներ, այնպես էլ տարբեր միջազգային կազմակերպությունների ծրագրերի շահառու հանդիսացող ֆերմերային խմբեր: Վերջիններիս թվում էր Կովկասի բնապահպանական ընկերությունների ցանցի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շահառուներից բաղկացած ֆերմերային խումբը: Նշված ֆերմերային խումբը հանդես եկավ վառ, գեղեցիկ և տարբերվող արտադրանքով, որը ներառում էր ինչպես գյուղատնտեսական մթերք, այնպես էլ ձեռագործ աշխատանքներ:

  Մանակիցներից մեկը Անուշ Ասլանյանն էր՝ երիտասարդ կին Լոռու մարզի Դարպաս բնակավայրից, որը գրավեց Փառատոնի փոքրիկ գեղեցկուհիներին իր ձեռքով պատրաստած գեղեցիկ տիկնիկներով: Փառատոնին ներկա ոչ մի աղջիկ չկարողացավ անտարբեր անցնել նրա պատրաստած զարդերի կողքով, իսկ արտասահմանյան հյուրերի ուշադրությունը գրավեցին վառ և գեղեցիկ մագնիսները: Ներկայացվող բոլոր արտադրանքները շատ գեղեցիկ և նորաձև էին, բայց միևնույն ժամանակ պահպանում էին հայկական ավանդական ոճը:

  Լոռու մարզի մյուս մասնակիցը՝ Վանաձոր քաղաքում բնակվող 25-ամյա Գարիկ Մկրտչյանը, իր երիտասարդ կնոջ՝ Արմինեի հետ միասին եկել էր Փառատոնի հյուրերին ներկայացնելու իրենց պատրաստած քաղցրահամ տնական մեղրը: Բացի այն, որ ներկայացվող մեղրը շատ համեղ էր, այն նաև շատ գեղեցիկ ձևավորված էր: Իսկ արտադրանքի մատուցման ձևը լիովին համապատասխանում էր Փառատոնի ոճին և նույնպես շատ գեղեցիկ և նորաձև էր:

  Անուշահամ մեղրով չէր սահմանափակվել Փառատոնի մասնակիցների կողմից ներկայացվող գյուղատնտեսական մթերքի ցանկը: Շիրակի մարզի Անուշավան բնակավայրից 29 ամյա Մանե Վարդանյանը ներկայացրել էր վառ, գեղեցիկ արևահամ մրգեր, անարատ կաթնամթերք և չորացրած կանաչիներ: Ամեն ինչ շատ թարմ էր և համեղ: Ներկայացվող արտադրանքի համար նախապես պատրաստվել էին գեղեցիկ պիտակներ և գեղեցիկ փաթեթավորում:

Ի՞նչ Փառատոն և ի՞նչ հյուրընկալություն առանց անուշաբույր սուրճի: Բերքի տոնի ժամանակ ներկայացվել էր առանց հավելումների հայտնի Մոսինյան սուրճը: 25-ամյա Համայակ Գրիգորյանը և Մոսինյան ընտանիքի անդամներ ու երեխաները ք. Սանահինից ժամանել էին Կանաչ ուսուցման կենտրոն ջերմ ընտանեկան մթնոլորտ ստեղծելու և հյուրերին գեղեցիկ մատուցելու իրենց գեղեցիկ փաթեթավորված, անուշ համ և հոտ ունեցող արտադրանքը: Նաև Մոսինյանները որպես նվեր Փառատոնի հյուրերի համար պատրաստել էին սուրճի փաթեթներ:

 Հաջորդ արտադրանքը, որը ներկայացվեց Բերքի տոնի հյուրերին, Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրի բնակիչ 29-ամյա Նաիրա Բադալյանի ձեռքով պատրաստված քաղցր, համեղ և անչափ գրավիչ քաղցրավենիքն էր: Այսպիսով Նաիրան Բերքի տոնի հյուրերին հասցրեց Տավուշի մարզի համն ու հոտը:

 Իսկ Նոննա Ալավերդյանը Փառատոնի հյուրերին ներկայացրեց ավանդական հայկական ոճով պատրաստված տարբեր ձեռագործ իրեր՝ գեղեցիկ կարպետներ և կարպետներից պատրաստված պայուսակներ և այլ աքսեսուարներ: Ներկայացված էին նաև ապակյա նկարներ, որոնց կողքով չկարողացան անտարբեր անցնել արվեստով հետաքրքրվող հյուրերը:

 Փառատոնի մասնակիցները շատ ոգևորված էին: Վստահաբար կարող ենք ասել, որ Կովկասի բնապահպանական ընկերությունների ցանցի «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագրի շահառուներից բաղկացած ֆերմերային խումբը Փառատոնին մասնակցող լավագույն խմբերից մեկն էր:

Նշենք, որ «Սոցիալական ձեռներեցության էկոհամակարգի զարգացում՝ սահմանային գյուղերում կանաչ առաջընթացի համար» ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացնում է CENN (Կովկասի բնապահպանական ցանց ՀԿ) կազմակերպությունը (Վրաստան)՝ Կանաչ արահետ հասարակական կազմակերպության (Հայաստան) հետ համատեղ։

Դիտվել է 19495անգամ
Վերջին լուրեր