«Մեր հայրենիքը վտանգված է»․ Մարատ Հայրապետյանը դիմում է հայրենիքին օգնելու հորդորով

ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակից երգիչ, կոմպոզիտոր, Մարատ Հայրապետյանը տեսաուղերձ է հրապարակել որում մասնավորապես նշել է ․
«Մեր հայրենիքը վտանգված է, վտանգված է մեր հայրենակիցների գոյությունն ու ապրելու իրավունքը։ Մեր փրկությունի մեր հավաքական ուժի մեջ է։ Եվ այսօր քան երբեք այդ հավաքական ուժը պետք է դրսևորվի դրամահավաքի տեսքով։
Սա այն նվազագույնն է, որ ես և դուք, մենք բոլորս կարող ենք ու պարտավոր ենք անել։
Ես Ձեզ չեմ հորդորելու բացել ձեր սրտերը, որովհետև հույս ու համոզմունք ունեմ, որ դրանք բաց են։ Ես հորդորելու եմ Ձեզ, ասեմ ավելին, խնդրելու եմ պահանջի տեսքով և պահանջելու եմ խնդրանքի տեսքով բացել Ձեր գրպանները, բացել Ձեր դրամապանակներն ու բանկային հաշվեհամարները, Ձեր հոգեպահուստներն ու խնայողությունները և փոխանցել դրանք Հայրենիքին «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։
Նշենք, որ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցները կոչերով, տեսաուղերձներով, հորդորներով, խնդրանքներով դիմում են Սփյուռքի մեր հայրենակիցներին ակտիվ մասնակցություն ունենալ հոկտեմբերի 10-ին կայանալիք Տելետոնին և դրամական փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։
Ավելի մանրամասն տեսաուղերձում։