09 / Հոկտեմբեր / 2020 : 13-04

Թուրքիայի խորհրդարանը կարող է քննարկել Ղարաբաղ զինվորականներ ուղարկելու հարցը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոպը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ երկրի բարձրագույն օրենսդիր մարմինը կարող է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին թուրքական զորքերի` Ադրբեջան ուղարկելու հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտությունը դեռ չկա:

«Չեմ կարծում, որ այդպիսի առաջարկն (հակամարտության գոտում թուրքական զինուժի օգտագործման վերաբերյալ) անհրաժեշտ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ երրորդ կողմերը չեն ներգրավվել այս հակամարտության մեջ` անտեսելով ՄԱԿ-ի բանաձեւերը»,- ասել է Շենթոփը:

Ըստ նրա` «եթե Ադրբեջանը խնդրանքով դիմի այս համատեքստում, ապա դա պատշաճ կերպով կքննարկվի եւ կլուծվի ինչպես Թուրքիայի նախագահի, այնպես էլ Թուրքիայի խորհրդարանի կողմից»:

Դիտվել է 74602անգամ
Վերջին լուրեր