09 / Հոկտեմբեր / 2020 : 15-44

Ֆրանսիայում ԼՂ հակամարտության գոտու հրադադարի հույս են հայտնում

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ հոկտեմբերի 9-ին ծրագրված հանդիպման ֆոնին Ֆրանսիայում հույս ունեն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շուտափույթ հրադադար կհաստատվի:

Այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից՝ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցները:

«Ֆրանսպրես»-ը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ նախագահական պալատից ստացված տեղեկությունների համաձայն՝ հրադադարը կարող է հաստատվել հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան՝ թեև իրավիճակը տեղում «շարունակում է մնալ փխրուն»:

Դիտվել է 21352անգամ
Վերջին լուրեր