09 / Հոկտեմբեր / 2020 : 16-25

Ալիևը խոստովանել է Ադրբեջանում թուրքական F-16-երի առկայությունը

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջանում թուրքական F-16 կործանիչ ինքնաթիռներ կան: Նա CNN-ի եթերում հայտարարել է, որ թուրքական կործանիչները Ադրբեջան են տարվել զորավարժություններին մասնակցելու նպատակով, պնդելով, թե դրանք «գետնի վրա են» և չեն կիրառվում:

Ալիևը հիշատակել է դեռևս նախորդ տարի անցկացված ադրբեջանա-թուրքական համատեղ 10 զորավարժությունները, որոնց մասնակցել է նաև օդուժը: Հարց է առաջանում՝ ինչու են զորավարժություններին մասնակցելու համար տարված կործանիչները շարունակել մնալ Ադրբեջանում:

«Անցած տարի մենք զորավարժություններ ենք անցկացրել Թուրքիայի հետ, որոնց շրջանակներում կործանիչները ժամանել են Ադրբեջան: Այս տարի պանդեմիայի պատճառով ընդամենը 2 զորավարժություն ենք անցկացրել»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում վերջին զորավարժություններն անցկացվել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից առաջ:

Նշենք նաև, Բաքուն վերջին օրերին բազմիցս հերքել է թուրքական F-16-երի առկայությունն Ադրբեջանում. Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը փորձել է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ The Spectator-ին տված հարցազրույցում հավատացնելով, թե «F-16-եր չկան ոչ գետնին, ոչ էլ օդում»: Ամերիկյան լրատվամիջոցների կողմից ադրբեջանական ռազմական ավիաբազաներում F-16-ի առկայության մասին անհերքելի ապացույցների հրապարակումից հետո Ալիևին այլ բան չէր մնում, քան այդ փաստը խոստովանելը:

Դիտվել է 36902անգամ
Վերջին լուրեր