09 / Հոկտեմբեր / 2020 : 17-50

Աղոթում եմ ձեզ համար. Իտալիայի հայ համայնքը Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայությամբ երգել է ՀՀ ազգային օրհներգը (տեսանյութ)

 Այսօր Իտալիայի հայ համայնքը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Պապի ներկայությամբ հայ համայնքը երգել է ՀՀ ազգային օրհներգը: Այս մասին հայտնում է Tert.am-ը:

Մոտենալով հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասաց՝ ես աղոթում եմ ձեզ համար:

Նշենք, որ տարբեր երկրների հայ համայնքներ տևական ժամանակ է՝ ակցիաներ են իրականացնում՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակումները Արցախին և Հայաստանին ուղղված: Նրանք պահանջում են, որ երկրների ղեկավարները չլռեն կատարվածի վերաբերյալ:

«Շնորհակալություն, Սուրբ Հայր։ Մենք վստահում ենք Ձեզ»,-ասել են հայ համայնքի ներկայացուցիչները։

Դիտվել է 80568անգամ
Վերջին լուրեր