«Նվիրաբերեք հենց հիմա, վաղը կարող է ուշ լինել»․ Վրույր Թադևոսյանը կոչ է անում
Շարունակվում են ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների կոչերը՝ դրամական փոխանցումներ կատարել «Հայաստան» համայակական հիմնադրամին։
«Նվիրաբերեք հենց հիմա, վաղը կարող է ուշ լինել»,- ասում է հաղորդավար, պրոդյուսեր, ամերիկաբնակ մեր հայրենակից Վրույր Թադևոսյանը և նշում, որ Սահմանապահ Տավուշի մարզի Չորաթան գյուղում է ծնվել։ Հիշում է՝ մանկության տարիներին շատ հաճախ է եղել ապաստարաններում թշնամու կրակներից պատսպարվելը։
«Մեր մանուկների վաղվա օրվա համար ենք անում, որպեսզի բերենք արևոտ օր»,- իր խոսքում ընդգծում է Վրույր Թադևոսյանը։