10 / Հոկտեմբեր / 2020 : 13-12

«Նվիրաբերեք հենց հիմա, վաղը կարող է ուշ լինել»․ Վրույր Թադևոսյանը կոչ է անում 

Շարունակվում են  ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցների կոչերը՝  դրամական փոխանցումներ կատարել «Հայաստան» համայակական հիմնադրամին։ 

«Նվիրաբերեք  հենց հիմա, վաղը կարող է ուշ լինել»,- ասում է հաղորդավար, պրոդյուսեր, ամերիկաբնակ մեր հայրենակից Վրույր Թադևոսյանը և նշում, որ Սահմանապահ Տավուշի մարզի Չորաթան գյուղում է ծնվել։ Հիշում է՝  մանկության տարիներին շատ հաճախ է եղել ապաստարաններում թշնամու կրակներից  պատսպարվելը։ 

«Մեր մանուկների վաղվա օրվա համար ենք անում, որպեսզի բերենք արևոտ օր»,- իր խոսքում ընդգծում է Վրույր Թադևոսյանը։

 

Դիտվել է 14026անգամ
Վերջին լուրեր