Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Հոկտեմբեր / 2020 : 21-56

Նյու Յորքում հայերը բազմահազարանոց ցույց են անցկացնում. ամերիկյան մամուլից պահանջում են ճշմարտությունը հաղորդել (տեսանյութ)


ԱՄՆ-ում Նյու Յորքի հայ համայնքը հազմահազարանոց հանրահավաք է կազմակերպել քաղաքի մետրոյի հարեւանությամբ՝ իր բողոքի ձայնը բարձրացնելով Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ոչ ճիշտ լուսաբանող լրատվամիջոցների, մասնավորապես՝ NBC հեռուստաալիքի դեմ:

«Ճշմարտության երթը» ուղիղ միացմամբ ներկայացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջը:

Հավաքի մասնակիցները պահանջում են ամերիկյան մամուլից ճիշտը հայտնել Թուրքիայի ներգրավվածության եւ ադրբեջանական ագրեսիայի մասին: «Երկու շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը հարձակման է ենթարկվում: Երկու շաբաթ է, ինչ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է, ջիհադական վարձկանների է ուղարկում Արցախի դեմ կռվելու համար»,- ասում է մասնակիցներից մեկը:

Դիտվել է 18015անգամ
Վերջին լուրեր