11 / Հոկտեմբեր / 2020 : 12-10

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ պահանջում են Բենիամին Նեթանյահուի հրաժարականը

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան ցույց են անցկացրել՝ պահանջելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը, հաղորդում է Associated Press-ը:

Ցուցարարները հավաքվել են Իսրայելի հարյուրավոր վայրերում՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով, որոնց համաձայն նրանք իրավունք չունեն բողոքել իրենց սովորական տեղում՝ Երուսաղեմում Նեթանյահուի նստավայրի մոտ:

Ցուցարարների ամենամեծ քանակը նկատվում է Թել Ավիվ քաղաքի կենտրոնում գտնվող Հաբիմ հրապարակում, որտեղ հազարավոր ցուցարարներ եղջյուրներ են փչում, հարվածում են թմբուկներին եւ բռունցքները թափահարում:

Ցուցարարները ձեռքներին սեւ ու վարդագույն դրոշներ ունեն, որոնք խորհրդանշում են բողոքի տարբեր շարժումներ:

Նրանցից ոմանք «Բիբի, դու ավերում ես իմ ապագան» եւ «Հեռացի՛ր» գրություններով պաստառներ են տանում:

Դիտվել է 191192անգամ
Վերջին լուրեր