Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հոկտեմբեր / 2020 : 13-47

Լոս Անջելեսի քաղաքապետը հերթական անգամ աջակցություն է հայտնել հայերին

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին քաղաքում հայերի կազմակերպած զանգվածային ցույցից հետո Twitter-ում գրառում է կատարել՝ հերթական անգամ իր աջակցությունը հայտնելով հայերին:

«Մենք կանգնած ենք Հայաստանում և Արցախում մեր եղբայրների և քույրերի, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքի կողքին։ Մենք ողջունում ենք հրադադարը, և այն պետք է հարգվի: Հարկավոր է, որ մեր իշխանությունները քայլեր ձեռնարկեն և օգնեն խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Թուրքիան պետք է դուրս գա (մարտից)»:

Հիշեցնենք՝ Լոս Անջելեսում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած բողոքի ակցիային, ըստ ոստիկանության, մասնակցել է ավելի քան 35 հազար մարդ, սակայն լրատվամիջոցների գնահատմամբ՝ ցուցարարների թիվը եղել է առնվազն 100 հազար: Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են Թուրքիայի հյուպատոսարան՝ դրոշներով և թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող կոչերով և պաստառներով:

Դիտվել է 9801անգամ
Վերջին լուրեր