Թրամփը համեմատել է Բայդենի, Պուտինի, Սի Ծինփինի և Կիմ Չենի Ինի ինտելեկտը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համեմատել է նախագահական ընտրություններում իր մրցակից Ջո Բայդենի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մտավոր ունակությունները, փոխանցում է TASS-ը։
Խոսելով Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների մասին՝ Թրամփը նշել է, որ «նրանք 100 %-ով սուր խելք ունեն»։
Չի կարելի, որպեսզի ԱՄՆ նախագահ լինի մի քաղաքական գործիչ, ում մասին չի կարելի ասել նույնը, ասել է Թրամփը՝ քննադատելով դեմոկրատ Բայդենի ինտելեկտը։
«Նրա մոտ ոչ 100% է, ոչ 80%, ոչ էլ՝ 60%»,-ասել է Թրամփը։