10 / Ապրիլ / 2020 : 13-24

Աբրահամյանի և Մայրապետյանի հյուրանոցներում մեկուսացվածներ չեն լինի

«Ժամանակ» թերթը գրում է. «Կորոնովիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար:

Նրանց թվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը հրաժարվել է տրամադրել իր «Նացիոնալ» հյուրանոցը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանը, ով իրեն պատկանող «Իբիս» հյուրանոցը չտրամադրելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դրան իբրև թե դեմ են «Իբիս» հյուրանոցային ցանցի կառավարիչները, ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ նույն «Մարիոթում» արդեն տևական ժամանակ բնակվում են մեկուսացման մեջ գտնվող անձինք:

Մի քանի օր առաջ էլ կառավարությանը այդ նպատակով տրամադրվել է «Միկմետալի» սեփականատեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Փարիզ» հյուրանոցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 6472անգամ
Վերջին լուրեր