Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հոկտեմբեր / 2020 : 17-05

ԱՄՆ-ը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում դադարեցնել կրակը. Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն «Թվիթեր»-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել, նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը տեսնում են միայն խաղաղ ճանապարհով:

«Միացյալ Նահանգները կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին կատարել հրադադարի իրենց հանձնառությունը և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսին Գյանջան և Ստեփանակերտն են: Մենք ցավում ենք մարդկային կյանքերի կորստի համար և հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը»,-գրել է նա:

Դիտվել է 20454անգամ
Վերջին լուրեր