13 / Հոկտեմբեր / 2020 : 18-06

Լեռնային Ղարաբաղում սպանված վարձկանների հարազատները Սիրիայում պայթեցրել են խմբավորման ղեկավարի ավտոմեքենան (լուսանկար)

Սիրիայի հյուսիսում պայթեցրել են Ադրբեջան ուղարկելու համար զինյալներին հավաքագրող խմբավորման հրամանատարներից մեկի ավտոմեքենան։ Հրամանատարի կողմնակիցները կարծում են, որ դա վրեժից դրդված արել են Լեռնային Ղարաբաղում սպանված զինյալի հարազատները, գրում է EaDaily-ն։

Սիրիայի հյուսիսում գտնվող Բարդ քաղաքում անհայտ անձինք պայթեցրել են «Համզայի դիվիզիայի» հրամանատար Աբու Ջաբերի ավտոմեքենան։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը վառվող ավտոմեքենայի տեսանյութն ու հիվանդանոցում գտնվող ծանր վիրավորված հրամանատարի լուսանկարն է հրապարակել: Լրագրողը նշում է, որ չնայած խմբավորման անդամների կարծիքին, պաշտոնապես պայթեցման մեջ մեղադրվել է Քրդստանի աշխատավոր կուսակցությունը։

 

Դիտվել է 415325անգամ
Վերջին լուրեր