«Եթե ԵՄ-ն ողջամտություն ունի, պաշտպանեք եղբայրներին»․ Իտալիայի նախկին փոխվարչապետ, ՆԳ նախկին նախարար Մատեո Սալվինին աջակցություն է հայտնել հայերին
Իտալիայի նախկին փոխվարչապետ, ՆԳ նախկին նախարար, ներկայում սենատոր Մատեո Սալվինին ԼՂ հակամարտության սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում աջակցություն է հայտնել Հայաստանին:
«Այսօր ցերեկը ես ևս կլինեմ Մոնտեչիտորիոյի հրապարակում ի աջակցություն հայ ժողովրդի, որն առաջինը զգաց Ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում է Լեռնային Ղարաբաղում: Եթե ԵՄ-ն ողջամտություն ունի, պաշտպանեք եղբայրներին ՝ Մերձավոր Արևելքում և Կովկասում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստին»,-գրել է սենատորը:
Սալվինին իր թվիթերյան գրառմանը կից հրապարակել է ադրբեջանական ագրեսիայից տուժածների լուսանկարները: