Ֆրանսիայի ԱԺ պատգամավորը կոչ է անում ճանաչել Արցախը

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի փոխնախագահ Ֆրանսուա Պուպոնի.
«Այսօր ես Ազգային ժողովի առջև էի, հազարավոր բողոքավորների և իմ մի քանի գործընկեր պատգամավորների հետ`պահանջելով ճանաչել Արցախը և կոչ անել Ֆրանսիային պատասխանատվություն ստանձնել՝ պաշտպանելու մեր հայ եղբայրներին:
Որպես պատգամավոր՝ ես շարունակելու եմ ձեռնարկել բոլոր հնարավոր նախաձեռնությունները: Վաղվանից որպես առաջին ստորագրող կողմ կներկայացնեմ մի քանի անդամների կողմից ստորագրված բանաձև, որպեսզի Արցախն անկախ ճանաչվի և ճանաչվի հայերի՝ իրենց հողում ապրելու իրավունքը: Տասը օր հետո ես կգլխավորեմ ընտրված պաշտոնատար անձանց պատվիրակությունը, որը կմեկնի Հայաստան՝ ի նշանավորումն Ֆրանսիայի աջակցության ու բարեկամության:
Չսխալվենք. Այն, ինչ կատարվում է Արցախում, ավելին է, քան ինչ-որ տարածքի ճակատագիր, դա մի ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու կրոնական բազմազանությունն է: Եկեք թույլ չտանք, որ Ալիևը և Էրդողանը շարունակեն 1915-ին սկսվածը: Եկեք հայերին մենակ չթողնենք Ադրբեջանի և Թուրքիայի առջև»։

