10 / Ապրիլ / 2020 : 14-24

«ՍՄԱՐԹ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամը շուտով հանդես կգա նոր նախաձեռնությամբ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «ՍՄԱՐԹ» նորարար կրթության և մշակույթի զարգացման հիմնադրամը շուտով հանդես կգա նոր հասարակական-կամավորական ձևաչափի՝ լայնամասշտաբ նախաձեռնությամբ․

«Սմարթ Սերունդ» երիտասարդական շարժում, որը կամավորության հիմքի վրա՝ արժեհամակարգային ընդհանրություններով օժտված, բարձր կամային հատկանիշներով և հասարակության ու շրջակա միջավայրի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի տեր, հանրօգուտ աշխատանքի պատրաստակամ պատանիների ու երիտասարդների միաբանություն է, որի գերնպատակը ԱՌԱՋԱԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ կերտելն է՝ իրավագիտակից, քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող, կրթական համարժեք ցենզով և մշակութային դաստիարակության բարձր նշաձողի տեր քաղաքացիներով: Հասարակություն, որն իրավատեր է, լավագույնս գիտակցում է թե՛ իր իրավունքները, և թե՛ իր պարտականությունները հանդեպ սեփական Պետության:

Հետաքրքրե՞ց․ այդ դեպքում հետևե՛ք մեր նորություններին, որպեսզի բաց չթողնեք ամեաակտիվ, ամենահավակնոտ, ամենանորարարական, ամենաերիտասարդական և հանրօգուտ նախագծերի մեկնարկն ու հասցնեք ծանոթանալ նաև մեր թիմին ու նրա նախանշած աշխատանքներին:

Բարի՛ երթ․
Հանուն Հայաստանի Հանրապետությա՛ն և ՀՀ Քաղաքացու՛:

Դիտվել է 7728անգամ
Վերջին լուրեր