16 / Հոկտեմբեր / 2020 : 09-03

Գերմանիան, Ֆրանսիան և Լեհաստանը Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են արել

Անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման կոնկրետ միջոցների շուրջ: 

Այս մասին ասված է ԵՄ երեք երկրների ՝ Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի արտաքին գործերի նախարարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է հոկտեմբերի 15-ին բանակցություններից հետո:

Բանակցողները կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին պահպանել հումանիտար հրադադարը և դատապարտել են հակամարտության գոտում շարունակվող բռնությունները:

Դիտվել է 567609անգամ
Վերջին լուրեր