16 / Հոկտեմբեր / 2020 : 10-16

Իրանի իշխանությունները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից իրենց տարածքի վրա կրկնվող հարվածները

Իրանի իշխանությունները չեն հանդուրժի Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների կողմից իրենց տարածքի վրա կրկնվող հարվածները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

«Իրանը անտարբեր չի մնա նման գնդակոծությունների կրկնության դեպքում», - ասել է նա։ Դիվանագետը հավելել է, որ Իրանի քաղաքացիների անվտանգության ապահովումը, որոնք բնակվում են սահմանամերձ շրջաններում, երկրի զինված ուժերի համար առաջնահերթություն է, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Դիտվել է 35094անգամ
Վերջին լուրեր