Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Ապրիլ / 2020 : 15-42

Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը. Պատգամավոր

Հիմա քննարկվում է սահմանափակումները ևս մեկ ամսով երկարաձգելու հարցը և աշխարհով մեկ կա այն կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակեն մի քանի ամիս գործել սահմափակումներ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորի խոսքերով, հիմա ավելի քան արդիական է դառնում առողջության համար առաջնային համարվող դեղերը փոստային ծառայությունների, բեռնափոխադրումների միջոցով ստանալու հարցը:

Այս մասին Գաբրիելյանը խոսել է իր հեղինակած Դեղերի մասին օրենքում փոփոխություն անելու մասին նախագիծը:

Նշենք, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ առանձին տարածքներում` 60 օրը:

Դիտվել է 3239անգամ
Վերջին լուրեր