«Մենք խաղաղություն ենք ուզում». Համբուրգում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը

Գերմանիայի Համբուրգ քաղաքում հայերը փակել են նավահանգիստ տանող ճանապարհը` ի նշան բողոքի ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման: Նրանք միջազգային հանրության ուշադրությունն են ցանկանում հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Ակցիայի մասնակիցները գերմանական լրատվամիջոցներից մեկին ներկայացրել են Արցախում տիրող իրավիճակը և պատմել, որ հակառակորդը տարբեր զինատեսակներից հարվածներ է հասցնում մանկապարտեզների, դպրոցների և հոսպիտալի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվում և զոհվում են քաղաքացիական անձինք:
Նրանք հանդես են գալիս «Դադարեցրեք ցեղասպանությունը» «Դադարեցրեք ահաբեկչությունը» «Էրդողան՝ ահաբեկիչ» «Ալիև՝ ահաբեկիչ» «Արցախը Հայաստան է», «Մենք խաղաղություն են ուզում» և այլ գերմաներեն ու հայերեն վանկարկումներով: