Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հոկտեմբեր / 2020 : 13-41

Հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը՝ պահանջելով ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ, լուսանկարներ)


  Վաղ առավոտից Եվրոպայի հայերը փակել են Ֆրանսիա-Իսպանիա միջպետական ճանապարհը։ Ակցիային մասնակցում են Իսպանիայի ու Ֆրանսիայի հայերը։ Այս պահին նրանք Իսպանիայի Իրուն քաղաքում են։

Նրանք եվրոպական երկրներից պահանջում են Արցախի միջազգային ճանաչում, Ադրբեջանական ագրեսիայի զսպում՝ այն որակելով որպես հայերի դեմ ուղղված տեռորիզմ։

«Ամբողջ աշխարհը պետք է իմանա մեր խնդրի մասին, աշխարհը պետք է իմանա, թե ինչպես են Սիրիայից բերված տեռորիստները հասել հայկական տարածքներ, ինչպես է 80 մլն-ոց թուրքը հարձակվել 3 մլն-ի վրա»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Նրանք վանկարկում են՝ «Էրդողան տեռորիստ», «Հաղթելու ենք», «Հայաստան», «Արցախը Հայաստան է»: Ցուցարարները պահանջում են իրենց երկրների կառավարություններից ճանաչել Արցախի անկախությունը:

Վերջիններս վստահ են՝ հաղթելու ենք մեր միասնականության շնորհիվ։

Դիտվել է 9069անգամ
Վերջին լուրեր