17 / Հոկտեմբեր / 2020 : 23-40

Մարդասիրական զինադադարը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա. Կարեն Հովհանիսյան 

Մարդասիրական զինադադար կոչվածը լինում է տարբեր ձև՝ պայամանավորված ստորագրված փաստաթղթի կետերով։ Իսկ զինադադարի դեպքում պարտադիր պետք է ստորագրվի փաստաղթութ։ Ընդհանուր զինադադարի դեպքում փաստաթուղթը ստորագրվում է գլխավոր հրամանատարների կողմից, որոնց լիազորում են կառավարությունները, իսկ տեղական զինադադարի դեպքում՝ տեղական հրամանատարները, որոնց լիազորում են գլխավոր հրամանատարները։
Մարդասիրական զինադադարը հիմնված է միջազգային մարդասիրական իրավունքի վրա։
Մարդասիրական զինադադարը իրենից չի ենթադրում միայն դիերի և ռազմագերիների փոխանակում, այստեղ նաև ռազմական գործողություններին մասնակցություն չունեցող անձնանց իրավունքն է աշխատում, այսինքն քաղաքացիական բնակչության իրավունքը, ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքը, միջազգային կառույցների իրավունքը, չեզոք սուբյեկտների իրավունքը և այլն, ինչպես նաև իրենց շարժական և անշարժ գույքի իրավունքը ։
Փորձեցի հնարավորինս հակիրճ ձևակերպել , քանի որ այն շատ ընդգրկուն է, ինքս էլ ծանոթ չեմ կնքված փաստաթղթին և չգիտեմ, թե ինչ կետեր են ներառված։

Աղբյուր՝ Կարեն Հովհանիսյանի դիմատետրի էջ 

Author's cover photo
Ամսաթիվ 17 / Հոկտեմբեր / 2020 : 23-40
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 106013անգամ
Վերջին լուրեր