18 / Հոկտեմբեր / 2020 : 16-10

Չգնել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են շահ բերել Իսրայելին. այաթոլլահ Ալի ալ-Սիստանի

Իրաքի շիա մահմեդականների հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի ալ-Սիստանին խորհուրդ է տվել չգնել այնպիսի ապրանքներ, որոնք կարող են շահ բերել Իսրայելին, հայտնում է  է  Press TV-ն:

Նշվում է, որ այդ մասին հոգևոր առաջնորդն ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի՞ է համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնց եկամտի մի մասն ուղղվում է Թել Ավիվի աջակցությանը:

Սիստանին, մասնավորապես, ասել է. ՛«Անթույլատրելի է իսրայելական ապրանքներ գնել և համագործակցել այնպիսի ընկերությունների հետ, որոնք, վստահ ենք, որ աջակցելու են Իսրայելին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին տարիներին իսրայելական ապրանքները բոյկոտելու իրողությունը մեծ տարածում է գտնում աշխարհով մեկ:

Դիտվել է 110272անգամ
Վերջին լուրեր