Հազարավոր ամերիկահայեր Թրամփի շարասյանը դիմավորել են բողոքի պաստառներով` պահանջելով պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ (տեսանյութ)

Հարյուրավոր ամերիկահայեր նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ աջակիցների հետ մեկտեղ հավաքվել էին Կալիֆորնիայի Նյուպորտ Բիչ քաղաքի փողոցներում`այդտեղ մասնավոր հանգանակության մասնակցելու նպատակով ժամանող Թրամփին իրենց բողոքի ձայնը հասցնելու նպատակով:
Upi.com-ի փոխանցմամբ`ամերիկահայերը պաստառներ են պարզել`ուշադրություն փորձելով հրավիրել Արցախում ընթացող պատերազմի վրա, և պահանջել դադարեցնել ֆինանսական աջակցության տրամադրումն ու զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին:
