Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները նոր բացահայտումներ են արել դրա մթնոլորտի վերաբերյալ
ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները, որոնք բացահայտում են, որ Արևի մթնոլորտը շատ ավելի բարդ կազմություն ունի, քան մինչ այդ համարվում էր:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն արվել են ՆԱՍԱ-ի High-Resolution Coronal Imager աստղադիտակի միջոցով:
Դրանցից պարզ է դառնում, որ Արևի մթնոլորտի որոշ հատվածներ, որոնք մինչ այս առավելապես դատարկ կամ մութ էին համարվում, իրականում լցված են էլեկտրականացված տաք գազերի՝ ավելի քան 500 կմ լայնությամբ «թելերով»: Դրանցից յուրաքանչյուրն ունի ըստ Ֆարենհեյթի սանդղակի՝ մինչև 1,8 մլն աստիճան տաքություն:
Նշվում է, որ այժմ գիտնականները կկենտրոնանան այդ «թելերի» ծագման աղբյուրի բացահայտման վրա: