10 / Ապրիլ / 2020 : 16-43

Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները նոր բացահայտումներ են արել դրա մթնոլորտի վերաբերյալ 

ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, հրապարակել է Արևի՝ առ այսօր արված ամենաորակյալ պատկերները, որոնք բացահայտում են, որ Արևի մթնոլորտը շատ ավելի բարդ կազմություն ունի, քան մինչ այդ համարվում էր:

Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարներն արվել են ՆԱՍԱ-ի High-Resolution Coronal Imager աստղադիտակի միջոցով:

Դրանցից պարզ է դառնում, որ Արևի մթնոլորտի որոշ հատվածներ, որոնք մինչ այս առավելապես դատարկ կամ մութ էին համարվում, իրականում լցված են էլեկտրականացված տաք գազերի՝ ավելի քան 500 կմ լայնությամբ «թելերով»: Դրանցից յուրաքանչյուրն ունի ըստ Ֆարենհեյթի սանդղակի՝ մինչև 1,8 մլն աստիճան տաքություն:

Նշվում է, որ այժմ գիտնականները կկենտրոնանան այդ «թելերի» ծագման աղբյուրի բացահայտման վրա:

Դիտվել է 2176անգամ
Վերջին լուրեր