Եթե հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է՝ մենք չպետք է հապաղենք. Փարիզի քաղաքապետ
Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, ապա պետք չէ հապաղել: Այդ մասին Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
Փարիզի քաղաքապետը պատասխանել է հարցին, թե ինչպես է գնահատում 22 պատգամավորներից բաղկացած խմբի կողմից Ֆրանսիայի խորհրդարանին ուղղված՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին դիմումը:
«Ես, բնականաբար, հասկանում եմ խորհրդարանականների մոտեցումը: Եթե ներկայիս հակամարտության միակ լուծումը Լեռնային Ղարաբաղի ճանաչումն է, մենք չպետք է հապաղենք: Բայց Արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ միայն Մինսկի խումբը համանախագահությունը կարող է թույլ տալ վերադառնալ խաղաղության և անվտանգության:
Այնպես որ, ես չեմ ուզում խանգարել կամ խոչընդոտել խաղաղ լուծում գտնելու Ֆրանսիայի ջանքերին:
Ես կանոնավոր կապի մեջ եմ ԱԳՆ-ի հետ, որն արդյունավետ և պրագմատիկ կերպով աշխատում է՝ հակամարտությունը դադարեցնելու համար: Նպատակն այն է, որ հայերը կարողանան կայուն ու անվտանգ ապրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես Հայաստանում:
Ես կիսում եմ Ֆրանսիայի կառավարության առաջնահերթությունները, որը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ձգտում է դադարեցնել բախումները և վերադառնալ բանակցություններին: Ես որպես անհատ՝ կողմ եմ ինքնորոշմանը, Հայաստանին պետք է աջակցել այս փորձության մեջ և այս պայքարում»,- հայտարարել է Աննա Իդալգոն: